-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 26 - ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆ


Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. Ի՞ՆՉ է ՆՇԱՆԱԿՈւՄ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆ
2. ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈւՄ
3. ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

1. Ի՞ՆՉ է ՆՇԱՆԱԿՈւՄ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆ

Նախ հիշենք, որ ՙմկրտվել՚ արտահայտությունը նշանակում է ամբողջությամբ սուզվել, ընկղմվել կամ թաղվել: Երբ խոսքը վերաբերվում է ջրով մկրտվելուն, ապա հասկանալի է, որ ինչ որ մեկը պետք է ընկղմվի ջրի մեջ: Նմանապես կրակով մկրտվել նշանակում է կրակի մեջ ընկղմվել` թաղվել:

2. ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆԸ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈւՄ

Այս բաժինը կներկայացնենք երկու ենթաբաժիններով.
Ա. ՄԱՐԴՈւ ԵՐԿՐԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՆԵՂՈւԹՅՈւՆՆԵՐ
Բ. ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆ

Ա. ՄԱՐԴՈւ ԵՐԿՐԱՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՆԵՂՈւԹՅՈւՆՆԵՐ
1Պետ.1։6,7-ում նեղություններն են հանդիսանում որպես կրակ, որոնք կարող են լինել տարբեր փորձություններ: Օրինակ` աղքատություն, հալածանք, հիվանդություն, բնական աղետներ, ծանր հոգսեր և այլն։ Սաղ.66։10-12; Ես.48:10;

Բ. ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆ
Մտթ.3։10-12; 25։41-46; 2Թսղ.1։6-9; Հայտ.14։9-11; Նշված հատվածներում կրակը ներկայացվում է որպես հավիտենական դատաստան, որի մեջ դատապարտվողը մնալու է հավիտյան: Այս մասին ավելի մանրամասն ներկայացվել է ՙՀավիտենական դատաստան՚ թեմայում:

3. ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Չարագործների կրակով մկրտությունը Աստծուց հանդիսանում է որպես դատաստան: Նա նրանց երկրավոր կյանքում թույլ է տալիս կամ ուղարկում է կրակ` նեղությունը որպես պատիժ, Սոփ.1:12; որի հետևանքով ոմանք չարությունից դադարում են և դառնում դեպի Աստված` ապաշխարում են: Գործք.9:1-21;Իսկ չապաշխարողներին Աստված դատելով` սահմանափակում է նրանց չարագործության հնարավորությունը: Գործք.12:1-4; 21-23;
Եթե չարագործ մարդիկ չապաշխարեն, նրանք կմկրտվեն հավիտենական կրակով` կգցվեն հավիտենական կրակի լիճը: Եւ այսպես Աստծո Թագավորությունը մաքրված կլինի թե´ չար հրեշտակներից և թե´ չար մարդկանցից: Մտթ.3:10-12; 13։38-43; 25:41,46; Հայտ.14:9-11; 16:8-11,21; 19:19,20; 20:9,10; 21:8;

Ամփոփում. Կրակով մկրտությունը կատարվում է Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով: Նա ամեն անօրինություն գործողներին ընկղմելու է հավիտենական կրակի լիճը, որտեղ կլինի լաց և ատամների կրճտոց:

No comments:

Post a Comment