ԱՅՍ ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹՈւԹՅԱՆ ՏԵՍԱՇԱՐԸ ՆՎԻՐՎԱԾ Է
ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑՈւ 1980 ԱՄՅԱԿԻՆ
դասընթացը վարում է Հիսուս Քրիստոսի առաքյալ
ՄԻԼԱԶԻՄ ՌԱՍՈՅԱՆԸ
ԴԱՍ - 1 - ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ
Աստվածաշունչը Աստծո խոսքն ու միտքն է մարդկանց
բառերով, որն ամփոփված է Ավետարանով: Այն կատարյալ գործ է, որի մեջ շոշափված են
մարդու ամեն կարիքներն ու զգացումները: Ուստի դրա վրա որևէ բան ավելացնելն ու
դրանից պակասեցնելը արգելված է Աստծո կողմից:
ԴԱՍ - 2 - ԱՍՏՎԱԾ
Աստված ինքնագոյ Հոգի
է` Հոր, Որդու և Սուրբ Հոգու
Եռամիասնությունը, որը մեկ է, միակն է և մեկացած է, որից բացի ուրիշ Աստված չկա:
Նա կատարյալ է սիրո,
սրբության, կարողության, գիտության և իմաստության մեջ և հավիտյան անփոփոխ է:
Նրա ձեռքով ստեղծվեցին
երկինքը, երկիրը և ամեն ինչ, որ նրանց մեջ կան` տեսանելին և անտեսանելին: Եւ ամենուրեք ամեն ինչի վրա է, ամենքի հետ
է և իրեն ընտրած մարդկանց` ամենքի մեջ
է:
ԴԱՍ - 3 - ՄԱՐԴ
Մարդն
Աստծո պատկերով ստեղծված անձնավորություն է, որը մեղանչելով պղծեց իր ողջ
էությունը` մարմինը, շունչը և հոգին:
Սակայն նրան ստեղծող Աստվածն իր Որդի Հիսուս Քրիստոսի խաչի գործով հնարավորություն
է տվել, որ մարդը ստանա մեղքերի թողություն, փրկություն և հնարավորություն` աճելու ու Աստծո գլխավոր նպատակին
հասնելու, այսինքն Հիսուս Քրիստոսին նմանվելու:
ԴԱՍ - 4 - ՄԵՂՔ
Մեղքն
անիրավ և անօրեն արարք է, որն առաջացավ Սատանայի սրտում և նրա ձեռքով էլ բերվեց
աշխարհ, սակայն Ադամով մտավ աշխարհ, և այդ մեղքով մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի
վրա, որի հետևանքով նրանք դարձան մեղանչական և մահկանացու` վնասվեց մարդու ողջ էությունը: Հետևաբար` Աստծո պատկերով ստեղծված մարդը զրկվեց Աստծո փառքից և հավիտենական
կյանքի փոխարեն մահվան դատաստան եկավ նրա վրա`
կյանքի Օրենքի փոխարեն մարդու մեջ սկսեց գործել մահվան օրենքը: Սակայն մեղքից և
դրա հետևանքից` հավիտենական տանջանքից
մարդը կարող է փրկվել Աստծո Որդի Հիսուս Քրիստոսին հավատալով:
ԴԱՍ - 5 - ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔ
Աստծո
Օրենքը սուրբ է` բարձր է գոյություն
ունեցող ամեն օրենքներից, և նրանով բացահայտվում է իրավունքի և անիրավության
սահմանը: Օրենքով մարդը տեսնում է Աստծո և իր ինչպիսին լինելը և Երկնքի
Արքայությունում տիրող սուրբ իրավիճակը: Թեև Օրենքով մարդը հասկանում է իր մեղավոր
ու կորսված լինելը, սակայն նրանով չի փրկվում, այլ Տեր Հիսուս Փրկչի օգնության
կարիքն է զգում: Եւ Տեր Հիսուսով փրկվածները, անիրավությունից հեռու մնալով, պետք
է իրավունքի մեջ քայլեն:
ԴԱՍ -6- ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍ
Հիսուս Քրիստոսը Սուրբ
Եռամիասնության մեկ անձն է` Աստծո
միածին Որդին` նրա էությունից դուրս
եկած, ոչ թե արարված:
Աստծուն հավասար
լինելով չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ, իսկ վիճակով մնաց որպես
ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված:
Եւ մեզ` կորսված մարդկանց Չարի իշխանությունից
փրկելու և Աստծո Թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ` Սուրբ Հոգու զորությամբ, Աստծուն
հավատարիմ կույս Մարիամից ծնվեց, կատարյալ մարդ եղավ` մարդկային բնություն և մարմին ստանալով, սակայն մեղք չգործեց, միևնույն
ժամանակ մնալով կատարյալ Աստված մարմնի մեջ:
Եւ այդ մարմնում
դատապարտեց մեր մեղանչական բնությունը և ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա
վերցնելով խաչի վրա մեռավ, թաղվեց և երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ: Երկինք
համբարձվեց և Հայր Աստծո աջ կողմը նստեց: Հոր փառքով կվերադառնա և ողջերին ու
մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ: Եւ նրա` արդեն իսկ սկսած Թագավորությանը վերջ
չի լինի:
ԴԱՍ -7- ՓՐԿՈւԹՅՈւՆ
Փրկությունը
Աստծո Սուրբ Եռամիասնության գործն է, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի անձով: Եւ
Աստված այն ձրի է պարգևում այն մարդուն, ով հավատում է, թե Հիսուս Քրիստոսը մեռավ
իր մեղքերի համար և հարություն առավ: Եւ այդ հավատքով ապաշխարողը փրկվում է մեղքից
և դրա հետևանքից, ինչպես նաև Սատանայի իշխանությունից փոխադրվում է Աստծո
իշխանության տակ:
ԴԱՍ -8- ՇՆՈՐՀՔ
Շնորհքը
Աստծուց տրված ձրի բարիք է, որը կախում չունի մարդու գործերից, արժանիքներից և
ազգությունից: Ողջ տիեզերքը Աստծո շնորհքի հաշվին է ապրում, իսկ նրա հավիտենական
շնորհները տրվում են միայն այն մարդկանց, ովքեր հավատում են Աստծո Որդի Հիսուս
Քրիստոսին: Եւ այդ շնորհքը մարդը կարող է պահել նրան հնազանդվելով:
ԴԱՍ -9- ԿԱՆՉ
Աստծո կանչը աշխարհին
հնչում է Ավետարանի խոսքով, որը կանչում է դեպի Քրիստոս Սուրբ Հոգու զորությամբ:
Եւ այդ խոսքը իրեն ընդունողի կյանքում իրագործում է Աստծո նպատակը: Թեև
այս կանչը Աստծո զորությամբ և ներկայությամբ է, սակայն անդիմադրելի չէ. մարդն ունի
իր ընտրության քայլը, իսկ մերժելու դեպքում նա պատասխանատու է, որովհետև
անիրավությունից արդարության և կորստից փրկության չի գալիս:
ԴԱՍ -10- ԱՊԱՇԽԱՐՈւԹՅՈւՆ
Ապաշխարությունը,
դա չար խորհուրդներից և գործերից հրաժարվելն ու դառնալն է դեպի Աստծո կամքը, որը
Աստծուց մարդուն տրված բարի հնարավորություն է, առանց որի մարդը չի կարող Աստծո
պատրաստած փրկությունը ունենալ:
ԴԱՍ -11- ՀԱՎԱՏՔ
Հավատքը
լսած խոսքը ընդունելն ու դրա հետ հոժարվելն է, որով հավատացողը վերցնում է Աստծո
բարիքները:
Աստվածային
հավատքի օբյեկտը ճշմարիտ Աստված է, որի աղբյուրը աստվածաշնչային խոսքն է, իսկ
փրկարար հավատքը ծնվում է Հիսուս Քրիստոսի փրկագործության մասին վկայություններից:
ԴԱՍ -12- ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴ
Վերստին
ծնունդը Աստծո գործն է, որը մարդը ստանում է Հիսուս Քրիստոսին հավատալով: Եւ հենց վերստին
ծննդի շնորհիվ մարդը ձեռք է բերում աստվածային սուրբ բնություն և Աստծո ներկայությամբ
սկսում է ապրել նոր կյանքով:
ԴԱՍ -13- ԱՐԴԱՐԱՑՈւՄ
Արդարացումը
Աստծո գործն է, որով բացահայտվում է հավատացողի նոր մարդ լինելը որպես բացարձակ
արդար` Հիսուս Քրիստոսի խաչի մահով և
հարությունով:
ԴԱՍ -14- ՈՐԴԵԳՐՈւԹՅՈւՆ
Աստծո
ծրագրի մեջ որդեգրությունը վերստին ծնվածների համար է, որով Աստծո որդիները ձեռք
են բերում Աստծո ժառանգություն ստանալու իրավունք:
ԴԱՍ -15- ՍՐԲԱՑՈւՄ
Սրբացումը Աստծո գործն է,
որը հիմնված է Հիսուս Քրիստոսի մահվան, հարության և Աստծո աջում լինելու վրա: Որով
Հիսուս Քրիստոսին դարձած մարդը դրվում է սուրբ դիրքում՝ Աստծուն պատկանելու համար:
Եւ այդ դիրքի պատճառով հավատացողը հնարավորություն է ստանում սուրբ վիճակում
աճելու՝ մեղքից ազատ կյանք ապրելու:
ԴԱՍ -16- ՓԱՌԱՎՈՐՈւՄ
Արարիչ Աստված մարդու համար ծրագրել է, որ հավատքի միջոցով, նրան փառավոր դիրք և վիճակ տա, որպեսզի հասցնի Հիսուս Քրիստոսի փառքին:
ԴԱՍ -17- ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՄԵԿԱՑՈւՄ
ԴԱՍ -16- ՓԱՌԱՎՈՐՈւՄ
Արարիչ Աստված մարդու համար ծրագրել է, որ հավատքի միջոցով, նրան փառավոր դիրք և վիճակ տա, որպեսզի հասցնի Հիսուս Քրիստոսի փառքին:
ԴԱՍ -17- ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՄԵԿԱՑՈւՄ
Աստված
ծրագրել է, որ մարդուն մեկացնի իր հետ, և այդ մեկացումը իրականանում է Հիսուս
Քրիստոսին հավատացող և նրան հնազանդվող մարդու կյանքում, որով նա ձեռք է բերում աստվածային բոլոր
օրհնությունները:
Օրհնություն նշանակում է բարիք` նվեր, ընծա կամ օգնություն, իսկ անեծք նշանակում է չարիք` զրկանք կամ վնաս:
Սուրբ Հոգին Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է՝ Աստված դիրքի ու վիճակի մեջ՝ ոչ ավելին և ոչ էլ պակաս: Նրա մեջ են մկրտվում Հիսուս Քրիստոսին հավատացողները, որոնց նա առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ:
ԴԱՍ -18- ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԱՆԵԾՔ
Օրհնություն նշանակում է բարիք` նվեր, ընծա կամ օգնություն, իսկ անեծք նշանակում է չարիք` զրկանք կամ վնաս:
ԴԱՍ -19- ՍՈւՐԲ ՀՈԳԻ
Սուրբ Հոգին Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է՝ Աստված դիրքի ու վիճակի մեջ՝ ոչ ավելին և ոչ էլ պակաս: Նրա մեջ են մկրտվում Հիսուս Քրիստոսին հավատացողները, որոնց նա առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ:
ԴԱՍ -20- ՍՈւՐԲ ՀՈԳՈՎ ՄԿՐՏՈւԹՅՈւՆ
Սուրբ Հոգով մկրտողը Տեր Հիսուս Քրիստոսն է: Նա իրեն հավատացող և դարձի եկող ամեն մարդու մկրտում է Սուրբ Հոգով, որպես աստվածային ժառանգության գրավ:
Եկեղեցին Հիսուս Քրիստոսին դարձած հավատացողների միաբան ժողովքն է՝ կանչված և առանձնացված Աստծո համար՝ Նրա գլխավոր նպատակին հասնելու՝ Հիսուս Քրիստոսին նմանվելու:
Եւ ամեն դարերում եկեղեցին պետք է Աստծո Արքայության Ավետարանը քարոզի և ուսուցանի (առանց ավելացնելու և պակասեցնելու), և կատարի ջրով մկրտություն՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և տերունական ընթրիք:
ԴԱՍ -21- ԵԿԵՂԵՑԻ
Եկեղեցին Հիսուս Քրիստոսին դարձած հավատացողների միաբան ժողովքն է՝ կանչված և առանձնացված Աստծո համար՝ Նրա գլխավոր նպատակին հասնելու՝ Հիսուս Քրիստոսին նմանվելու:
Եւ ամեն դարերում եկեղեցին պետք է Աստծո Արքայության Ավետարանը քարոզի և ուսուցանի (առանց ավելացնելու և պակասեցնելու), և կատարի ջրով մկրտություն՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով և տերունական ընթրիք:
ԴԱՍ -22- ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅՈւԹՅՈւՆ
Ավետարան վկայելը Աստծո որդիների իրավունքն ու պարտականությունն է, որի հիմանական թեման Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար գործն է, որպեսզի Արքայության Ավետարանի տարածման միջոցով մարդիկ հավատալով ստանան փրկության հնարավորություն:
No comments:
Post a Comment